ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 
  • Թունաբեր սնկերի տերևաթափը

    Թունաբեր սնկերի տերևաթափը

    01.02.2013| 14:13
    Ցնծա՛, աշխարհ հայոց, դարձյալ քարոզարշավ է, ու դարձյալ տանուլ կտանք, եթե հենց էս պահին չպահանջենք երաշխիքներ թեկնածուներից, թե չէ քսան տարի է` մեզ մաշկահանում են, իսկ մենք գլխահակ մրմնջում ենք մեր մաշիկների ծակի մասին։ Բարի, Րաֆֆին (ո՛չ Հռաֆֆին) և Պարույրը «ցնծագին Հայաստանի» տեսլականներն են փաթաթում մեր պարանոցին, դիմանալ է պետք, և պետք է թաշկինակի փոխարեն երեսսրբիչ ունենալ ծոցագրպանում։ Զի երջանկության արդյունքները սելավի են վերածվում, և ոչ մի թաշկինակ դրա դեմն այլևս չի առնի։
  • Արա ԱԼՈՅԱՆ.Բանակի տոնն ու չտոնողների բանակը

    Արա ԱԼՈՅԱՆ.Բանակի տոնն ու չտոնողների բանակը

    28.01.2013| 16:01
    Նախագահի մասնակցությամբ լուսազանցիկ արագությամբ տարածված տեսանյութը, որտեղ կինն աղիողորմ արցունքներով ու ձայնով (քրիստոնեաբար հավատում եմ դրանց անկեղծությանը) օգնության խնդրանքով դիմում է երկրի ղեկավարին` արժանանալով Նախագահի հանդիմանությանը, թե բա՝ եկել ես մեր տոնը խանգարում ես, ինձ վրա ոչ միանշանակ տպավորություն թողեց: Ակնհայտ է, որ տվյալ կինը, մեծ հաշվով, հասարակության մանրակերտն է` ընչազրկության, սոցիալական ծայրագույն կացության, բայց նաև մուրացիկության արատավոր հատկության առումով:
  • Անկախ աքլորի  ծուղրուղուն

    Անկախ աքլորի ծուղրուղուն

    25.01.2013| 13:59
    Երկունքը շռնդալից էր, ինչպես մայիսմեկյան շքերթը։ Արա-Մանուկն ուսին առավ Վահագն-Վիշապաքաղի եղանն ու քաղեց վիշապներին։ («Թատերական» հրապարակում ծիրանագույն ծիածանն էր հուրհրում)։ Արա-Մանուկն ազդարարեց վիշապաքաղի սկիզբը, զարգացումն ու ավարտը։ Հետո ճախրեց մոխրասև կոթողի տանիքն ու ղողանջեց յոթհարյուրամյա կարոտի ծուղրուղուն։ Հուրհրան ծուղրուղուն` գրանիտակոփ տաճարի գագաթից, սխրանքների մղեց արամանուկներին։
  • Արդյոք ովքե՞ր են...

    Արդյոք ովքե՞ր են...

    25.01.2013| 01:10
    Պարույր Հայրիկյան: Կա՞ արդյոք նրան ներկայացնելու կարիք: Խելահեղ մի անձնավորություն, որը մերկ ձեռքերով նետվեց մի հսկայական կայսրության դեմ պայքարելու` հանուն Հայաստանի անկախության: Անազատության երկար ու ձիգ տարիները չկարողացան կոտրել նրա մեջ անկախության երազանքը: Կիրթ է, բազմակողմանի զարգացած: Հաստատակամ է, որևէ մեկի հետ երբեք չի գնա փոխզիջման հանուն պաշտոնի: Կարելի է ասել` միակ անհատ գործիչն է վերջին 20 տարվա հայ իրականության մեջ, որին իշխանավորները չկարողացան կաշառել որևէ պաշտոնով:
  • Հույս ունեն դրանով պահպանելու «լեգիտիմության զինանոցը»

    Հույս ունեն դրանով պահպանելու «լեգիտիմության զինանոցը»

    22.01.2013| 01:04
    2013 թ. նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում որոշ ուժեր փորձեր են կատարում ստվերելու ընտրական գործընթացը` ձևի և բովանդակության համատեքստում: Պետք է նշել, որ 2013 թ. ընտրությունը Հայաստանի անկախության պատմության բացառիկ երևույթներից է, քանզի ընտրարշավն ընթանում է առանց բարդությունների, զանգվածային հուզումների և սուր մրցակցության:
  • Արա ԱԼՈՅԱՆ. Փռշտոցս քո փամփուշտին վնաս չէ

    Արա ԱԼՈՅԱՆ. Փռշտոցս քո փամփուշտին վնաս չէ

    20.01.2013| 16:43
    ԱՄՆ-ում, որը համաշխարհային վարժապետի մեծագույն դեր է ստանձնել, բայց, ըստ իս, փոլիսմենից, հին ու հեզաճկուն ռուսերենով ասած`շարքային մենթից չի տարբերվում, հասարակական ընդվզման ու բազմամարդ ցույցերի հերթական ալիք է բարձրացրել զենք կրելու հետ կապված օրենքի խստացման պետական նախաձեռնությունը:
  • Հեքիաթ-պամֆլետ` փորձված թանի և  անփորձ մածունների մասին

    Հեքիաթ-պամֆլետ` փորձված թանի և անփորձ մածունների մասին

    18.01.2013| 13:39
    «Ինքնաբզումս» անկատար մնաց (ով անտեղյակ է, թող շտապ թերթի «Իրատես de facto»-ի 2013-ի թիվ 1 թողարկումը)։ Անկատարը կատարյալ դարձնելու մղումով բոլորվենք քուրսու շուրջը և քննարկենք օրվա, տարվա (գուցե և դարի) խնդիրը։ Քուրսու շուրջը խոսակցությունը միշտ էլ անկեղծ է։ Ինչու անկեղծ չլինի, եթե ոտքերիցդ պարանոց է անցնում նոր-նոր հանգած թոնրի հոգեշահ ջերմությունը, սեղանին էլ թոնրից հանված կարմրակող բոքոնն է, հորած պանիրն ու չիչխանի թեյը։ Վայելեցի՞նք, սքանչելի է։
  • Չէ, եղբայր էպոսագետ, քեզնից այս պահին ազգի առաջնորդ լինելու հոտ չի փչում

    Չէ, եղբայր էպոսագետ, քեզնից այս պահին ազգի առաջնորդ լինելու հոտ չի փչում

    18.01.2013| 01:01
    Առատ է սերմը, բայց, ցավոք, հունձն առատ չի լինելու, որովհետև որոշ սերմերի ծլունակությունը գիտահետազոտական որևէ լաբորատորիայում չի ստուգվել: Վերցնենք, օրինակ, մեկին` էպոսագետ թեկնածուին: Նախ ասեմ, որ «էպոսագետ» բառը շատ տարողունակ և բազմիմաստ է:
  • Արա ԱԼՈՅԱՆ. Նախկինի անապագա ներկան

    Արա ԱԼՈՅԱՆ. Նախկինի անապագա ներկան

    17.01.2013| 19:07
    Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքները, բարեբախտաբար, տարբեր են երիտասարդ թոշակառու չդառնալու պայմաններից:
  • Սամվել ՍԵՎԱԴԱ. Կգա մեկը, որ հոգու խորքում կհասկանա ու կընդունի զոհի կարգավիճակը

    Սամվել ՍԵՎԱԴԱ. Կգա մեկը, որ հոգու խորքում կհասկանա ու կընդունի զոհի կարգավիճակը

    15.01.2013| 21:03
    Արդեն բավական ժամանակ է, որ մեր երկրում սկսվել են նախագահական նախընտրական գործընթացները: Լարվածությունը մեծացավ մինչև այն պահը, երբ երկրի առաջին նախագահը, որն արդարացիորեն համարվում էր ամենացայտուն հավակնորդն ու ամենաուժեղ հակառակորդը գործող ու կրկին գործելու պատրաստվող նախագահին` զենքերը վայր դրեց: